«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ’ վճարովի ավտոկայանատեղիների, արագաչափերի խնդիրներին առնչվող լսումները, որոնք նշանակվել են ապրիլի 22-ին և անմիջականորեն առնչվում են Սերժ Սարգսյանի եղբորը’ Սաշիկ Սարգսյանին ու այլ մերձավորների, տևելու են մի քանի օր և կարող են ազդել ապրիլի 28-ին սկսվող կառավարության հրաժարականի քննարկման ընթացքի վրա: Չնայած լսումների կազմակերպիչները պնդում են, որ ավելի շուտ չէին հասցնի կազմակերպել դրանք:
Ի դեպ, այս օրերին լուրեր են շրջանառվում, թե Ծառուկյան և Աբրահամյան ընտանիքների միջով սև կատու է անցել, ինչ-որ ներընտանեկան խնդիրներ կան, և «հարսը որոշել է երեխաներին առնել-գնալ, հարազատները չեն թողել»: Խնդիրը նուրբ է, և մենք ձեռնպահ ենք մնում այդ թեմային անդրադառնալուց: Ընդամենը նշենք՝ հնարավոր է, որ մեծ քաղաքականության մեջ միջանձնային հարաբերությունները մղվում են ետին պլան»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Առավել մանրամասն`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում։