«Այսօր ընդդիմությունը առայժմ իրենից կայացած ինստիտուտ չի ներկայացնում, դրա համար կարծում եմ, որ լավ գործընթաց է, բայց պնդել, որ այդ գործընթացը արմատական բարեփոխումներ է իրականացնելու երկրում՝ կներեք, ես դրան չեմ հավատում, որովհետև եթե ԲՀԿ լիդերը մեկ որոշում է կայացնում, հետո ԱԺ-ում բացարձակապես հակասող դիրքորոշումներով հանդես գալիս, ապա իսկապես ակնկալել, որ նա իր բիզնես շահերը կարող է մի կողմ դնել և կանգնել ազգային պետական գործունեություն ծավալող մարդկանց կողքին, կներեք, հավատս չի գալիս, առավել ևս իր այդ հայտնի կենացից հետո»,- ասաց Զախարյանը:

Նրա խոսքերով՝ մնացած երեք ուժերն իրենց քաղաքական կշռի վրա վստահ չեն, չեն ուզում լայնածավալ աշխատանք տանել:

Մեր զրուցակիցը հավելեց, որ իր կուսակցությունն, օրինակ, կարիք չունի գնալ և Գագիկ Ծառուկյանի աջակցությունն ակնկալել ու մտածել, թե Գ․ Ծառուկյանը պետք է գա և ինչ-որ խնդիր լուծի․ «Մինչև նրա այդ պահվածքը ես հակված էի, որ քննարկումներ տեղի ունենան, բայց արդեն այդ պահվածքից հետո մտածում եմ՝ արժե՞ գնալ, թե՞ ոչ»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝ 1in.am

Մանրամասները՝ տեսանյությում

)