McGill համալսրարանի գիտնականներն ապացուցել են, որ ուժեղ սեռը, ի տարբերություն կանանց, չի կորցնում հետաքրքրությունը սեռական կյանքի նկատմամբ նույնիսկ այն դեպքում, եթե ցավող տեղ ունի: Ոչ ուժեղ ցավերի պարագայում տղամարդիկ կարող են էականորեն նվազեցնել կանացի լիբիդոն:

Փորձագետները մի շարք հետազոտություններ են անցկացրել` պարզելու համար, թե ցավի զգացողությունը որքանով է անդրադառնում կրծողների` սեքսով զբաղվելու ցանկության վրա: Նրանց պարզել են, թե այդ կենդանիներից հատկապես որ էգերն ու որձերն են միմյանց նկատմամբ հետաքրքրություն դրսեւորում եւ զույգերով առանձին վանդակների մեջ տեղավորել: Վանդակների պատերին փոքրիկ անցքեր են բացվել, որոնց միջով միայն էգ կրծողները կարող էին անցնել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հատուկ ներկարկումների արդյունքում առաջացած նույնիսկ ուժեղ ցավի պարագայում որձերը պատրաստ են հագուրդ տալ սեռական կարիքներին:

news.am