Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Մյունխենում կազմակերպված համերգի ժամանակ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն կատարել է Ահմեդ Քայայի «Արտասվելիս» ստեղծագործությունը, որի երաժշտությունը գրել է Արա Դինքջյանը։
Կատարման վերջում Սեզեն Աքսուն իրեն չի կարողացել զսպել եւ արտասվել է եւ ասել. «Մարդկանց սիրեք մարդ լինելու համար»։ Հանդիսատեսն իր հերթին պատասխանել է երգչուհուն՝ կատարելով երգչուհու «Դու մի արտասվիր» երգը։
Համերգի ժամանակ երգչուհին կատարել է նաեւ հայերեն եւ քրդերեն երգեր։
Հայերեն կատարումը դիտելու համար ուշադրություն դարձրեք 3:48 րոպեից:
Կարող եք կարդալ նաեւ Հայերեն երգեր կատարող թուրք երգչուհին հայտարարել է, որ բոլոր հայերն իր բարեկամներն են