Թուրքիան շարունակում է ՌԴ այն քաղաքացիների արտաքսումը, որոնց անձնագրերի վավերականության ժամկետը կազմում է 4 ամսից պակաս:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է Զբոսաշրջային արդյունաբերության Ռուսաստանի միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինան: Թուրքիայում օրենքը, որը պահանջում է օտարերկրյա անձնագրերի վավերականության նոր պահանջներն, ուժի մեջ է մտել 2014 թ ապրիլի 11-ից: Այժմ արտերկիր ուղևորվելու համար նախատեսված անձնագիրը պետք է վավերական լինի երկիր մուտք գործելու պահից նվազագույնը 4 ամսվա ընթացքում:
ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան կայքում համապատասխան տեղեկությունը հայտնվել է միայն ապրիլի 16-ին: Այդ պահիցՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի տվյալների համաձայն` «ոչ ճիշտ» անձնագրերով 3 ռուս է արտաքսվել Թուրքիայից: