Հաղորդվում է, որ Դիարբեքիրի եւ Մարդինի միջեւ գտնվեղ այդ տարածքում հնագետները տասնյակ մարդկային ոսկորներ են հայտնաբերել: Լրատվամիջոցների առաջին տեղեկություններում նշվել է, որ ոսկորները պատկանում են հանցագործների, որոնց մահապատժի են ենթարկել նախորդ դարի 1990-ական թվականներին, սակայն որոշ ժամանակ անց, լրատվամիջոցների մեծ մասը հրաժարվել է նախնական վարկածից, հաղորդում է Ուղղափառություն.ռու-ն՝ վկայակոչելով Linga-ն:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի կազմակերպության նախագահության աջակցությամբ Դիրաբեքիրի շրջանում գտնված ոսկորների դատաբժշկական փորձաքննություն է կատարվել: Հետազոտության արդյունքները հաստատել են, որ նրանք մահացել են նախորդ դարի 20-ական թվականներին:
Հիշեցնենք, որ Զերզիֆան ամրոցը հայտնի որպես մի վայր, որտեղ հարյուրավոր հայերի է սպանել ցեղասպանության ժամանակ:

Նշենք, որ NEWS.am-ը ավելի վաղ մանրամսն ներկայացրել է այս զանգվածային գերեզմանի հետ կապված պատմությունը՝ Արգելված թեմա. Թուրքիայում հայերի զանգվածային գերեզման են հայտնաբերել:
news.am