Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մարդու իրավունքների միության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե փետրվարի 23-ին Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ բացել են Խոջալուի հետ որեւէ կապ չունեցող պաստառներ, որով փաստացի վիրավորել են Թուրքիայի բոլոր հայերին։

«Մարդու իրավունքների միությունն այդ հավաքը կազմակերպողների, պաստառները պարզողների եւ ելույթ ունեցողների դեմ դատական հայց է ներկայացնելու»,-ասվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում հավաքված ադրբեջանցիներից եւ թուրք ազգայնականներից բաղկացած մոտ 20 հոգանոց խմբի անդամները հակահայկական ակցիա են արել՝ պարզելով «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը» գրությունով։
news.am