Թուրքիայի Սաքարիա նահանգում 12-ամյա տղային բազմաթիվ անգամ բռնաբարել են հարազատ քեռին եւ քեռու ընկերները։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Սաքարիա նահանգի Ադափազարը քաղաքում ծնողների բաժանվելուց հետո 12-ամյա տղային հանձնել են մանկատուն։ Մանկատուն հանձնելուց հետո երեխային է այցելել քեռին եւ նրան զբոսնելու տանելու պատրվակով դուրս տարել ու մոտակա մի մզկիթի զուգարանում բռնաբարել։
Քեռին հաջորդ անգամ ընկերների հետ է եկել մանկատուն եւ երեխային այս անգամ տարել են հյուրանոցային համար եւ ընկերներով բռնաբարել են երեխային։
Այս ամենից հետո 12-ամյա երեխան փախել է մանկատնից, սակայն այս անգամ այլոց սեռական բռնություններին է ենթարկվել եւ ոստիկանության կողմից հայտնաբերվելուց հետո պատմել է գլխին եկածը։
Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի քեռուն եւ մյուսներին։
Աղբյուր՝ news.am