«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը հիշեց իր մարտական ընկերուհի Սուսանին․ «17 տարեկան էր մեր Սուսանը, շատ սիրուն աղջիկ էր: Նրանք շրջափակման մեջ ընկան, Սուսանը թուրքերին գայթակղելով մոտ էր բերել… ինքն էլ, թուրքերն էլ տրաքել էին։ Ես կուզեմ, որ մեր հայությունն իմանա, հազարավոր կանայք ունենք, որ կարող են զոհաբերել իրենց կյանքը»։

«Հայ կնոջ առեղծվածը» թեմայի շրջանակներում քննարկման ընթացքում Անահիտ Մարտիրոսյանը պատմում էր, որ հայ կանայք կռվել են տղամարդկանց հետ հավասար․ «Իմ նախնիների մեջ կան մարշալներ, գեներալներ, բայց դա չէ, որ ինձ տարավ առաջին գիծ։ Հայ կինն իր առաքելությունն ունեցել է, երբ վտանգ է եղել, բորոր ժամանակներում եղել են կանայք, որոնք եղել են իրենց տղամարդկանց կողքը և նրանց հետ հավասար՝ հավասար տղամարդկանց հետ։ Մեզ ոչ մի առավելություն առաջին գծում չէր տրված, անում էինք այն, ինչ տղամարդիկ։ Հայ կինը խաղաղ կին է, ընտանիքին նվիրված, իր ընտանիքի համար ծառայող։ Առաջին գծում հաճելի պահեր էլ ենք ունեեցել, ես չգիտեմ բան, որ դրանից թանկ լինի, քան դիրք գրավելը։ Երբ գերիներ էինք վերցնում, մենք իհարկե տարբերվում էինք մուսուլմանական բռնակալներից, մի բան արվում էր հաստատ, երբ բերում էին, առաջին բառը լինում էր՝ չոքե՛լ հայ կանանց առջև։ Ես բացատրում էի, որ իմ դեմ չէին չոքում, նրանք չոքում են մեր բոլոր կանաց, աղջիկների առջև։ Հայ տղամարդկանց կողքը միշտ լինլու են նաև հայ կանայք»։

hraparak.am