Ներկայացնում ենք korrespondent.net-ի առանձնացրած վերջին տարիներին պաշտոնանկության դեպքերի ոչ սովորական թոփ 5-յակը’ տեղի ունեցած սեքսուալ հողի վրա:
1. Զվարճասեր փոխդեկան-դասախոսը
Ամենաքննարկված սեքս-սկանդալներից մեկը ծայր է առել Ուկրաինայում: Ուսանողուհին, իրականացնելով լրագրողական առաջադրանքը, փորձել է ներխուժել կիևյան պոռնկատուն, որտեղ հանդիպել էր ԲՈՒհ-ի իր դասախոսուհուն: Պարզվել է’ կինն իր փոխդեկանն է: Վերջինս ապրելիս է եղել հանրակացարանում և սպասարկել է երիտասարդ, անփորձ ուսանողներին: Ուսանողուհու հետ հանդիպումից շատ չանցած’ նա ազատման դիմում է գրել:
2. Իսպանուհի չինովնիկը
Այս տարվա սեպտեմբերին իսպանացի քաղաքապետը’ Լոս-Իեբենեսը, զրկվել է պաշտոնից (Տոլեդոյի նահանգ): Ազատման պատճառը դարձավ էրոտիկ տեսանյութը, որը համակարգչից որոշ հաքերների միջոցով հայտնվել էր համացանցում: Տեսանյութն այն աստիճան խայտառակ բնույթ է կրել, որ չինովնիկի կինը ստիպված է եղել ազատվել պաշտոնից’ իր կուսակիցների համբավին վնաս չհասցնելու համար:
3. Սեքս-բլոգերուհին’ ամերիկյան սենատից
Էլ ավելի աղմկահարույց է ամերիկուհի չինովնիկ Ջեսիկա Կատլերի պատմությունը: 2004-ին ամերիկացի սենատորի’ Մայքլ Դեվայնի օգնականուհին դատապարտվեց այն բանի համար, որ իր ինտերնետ բլոգում մանրամասն նկարագրել էր սենատի անդամների հետ ունեցած իր սեռական արկածները:
4. Սիրահարված նախարարը, որը ձգտում էր ճոխության
Թուրքմենիայի նախարարներից մեկը ազատվել է պաշտոնից այն բանի համար, որ նախագահական զբոսանավով շրջել է սիրուհու հետ: Նա իր «դամայի», երաժիշտների հետ հեռացել է ափից’ տրվելու սիրային արկածներին: Այդ մասին իմացել են հատուկ ծառայությունները, և նախարարն անմիջապես ազատվել է աշխատանքից:
5. Դիսնեյի հերոսների գինարբուքը
Ամենաթեժ սեքս-սկանդալներից մեկն էլ ծագեց 2006-ին’ Դիսնեյլենդում: Դիսնեյի ամենահայտնի հերոսներրը’ Միկին ու Մինին, Չիպը և Դեյլը, ինչպես նաև’ Գուֆին, գինարբուք էին կազմակերպել, որի վերաբերյալ տեսանյութերը տեղադրել էին համացանցում: Անվտանգության աշխատակիցները ֆիքսել էին տեսանյութը և գինարբուքին մասնակցած բոլոր դերասաններին ազատել աշխատանքից: