«Այդ» հատվածի նուրբ մաշկը ցավում (մրմռում) է
Ակտիվ ներթափանցումների արդյունքում սեռական շուրթերի հատվածում կարող է 1-2 օր շարունակ չորություն նկատվել: «Եթե նման գերզգայունությունը հաճախակի բնույթ է կրում և հեշտոցի հատվածում այրոցի զգացողություն ես ունենում, գուցե պատճառը մաշկային ալերգիան է նրա պահպանակից կամ ձեր օգտագործած քսանյութից»,- նշում է գինեկոլոգ, V is for Vagina գրքի համահեղինակ Ալիսա Դուեքը: Փորձիր հասկանալ ալերգիայի պատճառը, այնուհետև գտիր հիպոալերգեն տարբերակ, օրինակ` օգտագործեք պոլիուրեթանային պահպանակներ` լատեքսային պահպանակների փոխարեն կամ քիմիական նյութեր չպարունակող քսանյութեր` հոտավետ տարբերակների փոխարեն:
Գերզգայունություն ծլիկի հատվածում
Սիրելիդ ցանկանում է երկրորդ անգամ, իսկ քո ծլիկը չափազանց զգայո՞ւն է: «Շատ հնարավոր է, որ օրգանիզմդ պարզապես վերականգնվում է օրգազմից հետո: Արյունը, որ հոսել էր դեպի նյարդաթելերով հարուստ հատվածը, այժմ վերադառնում է, ինչը կարող է ցավեր առաջացնել ծլիկի հատվածում»,- նշում է դոկտոր Դուեքը: Եթե դա շարունակվում է մի քանի ժամից ավելի, գուցե պատճառը «կոպիտ» սիրախաղն է: 1-2 օր հանգիստը կկարգավորի ամեն ինչ:
Երբ քեզ թվում է, թե «այն» մի տեսակ լայնացել է
«Սեռական հարաբերությունից, առավել ևս՝ ակտիվ սիրախաղերից հետո քո հեշտոցը կարող է լայնանալ և մի քանի ժամվա ընթացքում վերադառնալ իր սովորական չափերին»,- նշում է դոկտոր Դուեքը: Եթե հարաբերությունից մեկ օր անց այն դեռ լայնացած է, դա կարող է վկայել սնկային վարակի մասին:
Փքված սեռական շուրթեր
Գրգռված ժամանակ հեշտոցն ու արտաքին սեռական օրգանները կարող են մգանալ՝ կարմիրից դառնալով մուգ մանուշակագույն, իսկ շուրթերը կարող են ուռչել: Օրգազմից հետո արյան հոսքը թուլանում է, իսկ հեշտոցը վերադառնում է նախկին տեսքին:
Արյան հետքեր
«Ոչ բավարար քանակությամբ քսանյութ օգտագործելու դեպքում առնանդամը կարող է հարել հեշտոցի պատերը, ինչի արդյունքում կնկատվեն արյան հետքեր»,- ասում է դոկտոր Դուեքը: Բացի այդ, եթե արյունը մուգ է, այն կարող է մնացած լինել վերջին դաշտանային ցիկլից: Այս երկու դեպքերից բացի, մնացած դեպքերում արյունահոսությունը լավ նշան չէ: Խորհրդակցիր գինեկոլոգիդ հետ, սակայն ժամանակից շուտ խուճապի մի՛ մատնվիր: Արյունը կարող է առաջանալ բարորակ գոյացության` պոլիպի զարգացման արդյունքում (վերջինս ի հայտ է գալիս շատ կանանց մոտ`արգանդի վզիկի վրա): Մեկ այլ տարբերակ է խլամիդիայի առկայությունը, սակայն այն նույնպես մեր օրերում հեշտությամբ բուժվում է:
Տարօրինակ հոտ
«Սեքսից հետո սուր, անսովոր հոտը քրտնքի, սպերմայի և հեշտոցային արտադրության միախառնման արդյունքն է»,- նշում է գիտությունների դոկտոր, Նյու Ջերսիի Sapphire Women’s Health Group ընկերության նախագահ Դոնիքա Մուրը: Արժե անհանգստանալ միայն, եթե հոտը ձկնային երանգ ունի: Դա վկայում է վարակի մասին, ուստի հարկավոր է դիմել բժշկի:
Արտադրություն
Եթե զուգընկերդ առանց պահպանակի է և ժայթքում է քո մեջ, որոշ ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ արտադրությունը դուրս գա: «Եթե անմիջապես սեքսից հետո բարձրանաս, արտադրությունը բավական առատ կլինի, իսկ մի քանի ժամ անց բարձրանալու դեպքում հեշտոցային կրճատումների շնորհիվ հոսքն ավելի թույլ կլինի»,- նշում է դոկտոր Մուրը: Սա նորմալ երևույթ է, սակայն եթե դա քեզ անհանգստացնում է, կարող ես միջադիր օգտագործել:
cosmo.am