Հայկական նորաձեւության աշխարհում կրքերը թեժացել են:

Մոդելավորող Վահան Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մեկ այլ հայ մոդելավորողի՝ Դիանա Շատվերյանի մոդելավորած զգեստը:

Իր գրառման մեջ Վահանը բացահայտ ակնարկում է, որ Դիանան կրկնօրինակել է իր աշխատանքը: Խոսքս ուղղում եմ այն անձանց ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով և առանց վատ զգալու հրապարակել ինտերնետում: Ամո՛թ է: – Գրում է Վահանը:

Ինչին ի պատասխան Դիանան հրապարակել է աշխարհահռչակ դիզայներ Զուհեր Մուրադի աշխատանքը: Նկարից պարզ է դառնում, որ կրկնօրինակել է, թե Դիանան եւ, թե Վահանը:
Դիանան նկարը մեկնաբանել է հետեւյալ կերպ.
Կարող ե՞ք գուշակել, թե ում հեղինակած զգեստն է լուսանկարում:

Առաջ անցնելով նշեմ, որ ամաչկոտ հայ նկարիչ-մոդելավորող, ընդհանրապես հայտնի համաշխարհային բրենդներից չկրկնօրինակող Վահան Խաչատրյանի հեղինակային աշխատանքն է:

yerevannews.am