«Ըստ կառավարության մեր աղբյուրների, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ժամը 12-ին իր մոտ է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը։ Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ մտադիր էին այս շաբաթ այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և պատրաստվում էին այսօր արդեն ԱԺ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթը վերցնել՝ պատգամավորների ստորագրությունները հավաքելու նպատակով, կառավարության խորհրդակցության պատճառով հետաձգել են նիստը։
Այս մասին մեզ հայտնեցին քառյակի ներկայացուցիչները։ Մեզ հայտնի դարձավ, որ խորհրդարանում ընդգրկված բոլոր վեց ուժերն էլ կմասնակցեն Հովիկ Աբրահամյանի հրավիրած քննարկմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։