Գեղեցկուհի պարուհի եւ երգչուհի VARDA-ն Pink ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր, իր հաջողությունների, հավակնությունների և սիրո մասին: VARDA-ն չի մոռացել հիշատակել նաև երևանյան համերգներն ու այն, թե որքան զարմացած է եղել ժամակակից Հայաստանի մայրաքաղաքով:

«Ես վախենում էի Հայաստան գալ, վախենում էի, որ չափազանց բաց եմ, չափազանց սեքսուալ: Ես զգուշորեն էի ընտրում զգեստապահարանը, որ պետք է տանեի ինձ հետ: Մանրակրկիտ կերպով ընտրում էի հագուստը, որ պետք է հագնեի մամուլի ասուլիսի ժամանակ, հեռուստատեսություն գնալիս և այլն: Ես զարմացած էի Երևանի ժամանակակից տեսքից և նրանից, թե ինչպես ինձ ընդունեցին»,- նշել է VARDA-ն: