Երեւանի բնակիչ, 36-ամյա Վարդանը մեղադրվում է, որ նպաստել է մարմնավաճառությամբ զբաղվելուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Վարդանը մարմնավաճառներ Սիրուշից եւ Լուսինեից օրեկան յուրաքանյուրից 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին սպասելու եւ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող <<ՎԱԶ 2107>> մակնիշի Տ8977 համարանիշի ավտոմեքենան ու շրջել Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում Սիրուշն ու Լուսինեն պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ: Այսպիսով Վարդանը, հարմարավետ պայմաններ ստեղծելով, նպաստել է վերջիներիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Վարդան Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:


Աղբյուր՝ news.am