Բարև ձեզ, հարգելի բժիշկ ես 23 տարեկան եմ, վերջին սեքսից հետո առնանդամս ուռել էր(մեղվի կծածի նման, մաշկի տակ ոնց որ հեղուկ հավաքվի), ես մտածեցի ինչ որ բան այն չեմ արել ու էլ չի կրկնվի, սակայն կրկնվեց, խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, ինչը կարող է նման երևույթի պատճառ լինել, արդյոք վտանգավոր է և ինչպես ազատվեմ այդ երևույթից:
Շնորհակալություն

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Այս երևույթը հիմնականում պայմանավորված է սեռական անդամի մաշկի անոթների բարձր թափանցելիությամբ, ինչը կարող է նպաստել մաշկային այտուցի: Հնարավոր է նաև զուգընկերուհու մոտ հեշտոցի ոչ բավարար խոնավացումը պատճառ հանդիսանա անդամի մաշկի վնասման և այտուցի  առնանդամի մաշկը շատ նուրբ է և այտուցային պրոցեսը արագ տարածվում է ամբողջ երկայնքով :