Արտասահմանյան ԶԼՄ-ներն անհամբերությամբ սպասում են ռեփեր Քանյե Ուեսթի և հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի հարսանիքին։ Ըստ լուրերի՝ աստղային զույգն արդեն գրանցել է ամուսնությունը Լոս Անջելեսում, սակայն շքեղ հարսանեկան արարողությունը, որին հրավիրված է ավելի քան 200 հյուր, կկայանա Ֆրանսիայում մայիսի 24-ին, հայտնում է loveradio.ru-ն։

Իսկ այժմ ԶԼՄ-ները գուշակում են, թե ինչպիսի զգեստով կհայտնվի Քիմը։ Տեղեկություններ կան, որ Քարդաշյանը ցանկացել է ամուսնանալ Վիկտորյա Բեքհեմի ստեղծած զգեստով, սակայն վերջինիս այդքան էլ դուր չի եկել այդ գաղափարը։

Լրագրողները վստահեցնում են, որ մի քանի ամիս առաջ հարսնացուի ներկայացուցիչները դիմել են Բեքհեմին՝ զգեստ ստեղծելու առաջարկով, սակայն մերժվել են։

Վիկտորյա Բեքհեմը սովոր է աշխատել թագավորական ընտանիքի անդամների և առաջին մեծության աստղերի հետ, սակայն ոչ նրանց հետ, ովքեր հայտնի են դարձել միայն շնորհիվ իրապատում շոուների, հայտնում է աղբյուրը։

Ինչևէ, Քիմը երկար չի տանջվել այդ կապակցությամբ, քանի որ նրա հարսանեկան զգեստը ստեղծել են Balmain նորաձևության տան ներկայացուցիչները։


Աղբյուր՝ www.tert.am