Իհարկե Վլադիմիր Պուտինը միշտ ճիշտ է։ Այս մասին հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով միջադեպին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշտամբել էր նրան այն բանի համար, որ Ռուսաստանում 3 միլիոնից քիչ հայ է ապրում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում իրոք ապրում է 3 մլն հայ։ «Բայց մենք 85 մարզերում ունենք մեր մասնաճյուղերը, եւ մենք գիտենք, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը։ Հայերը գրում են, որ Ռուսաստանը ցանկանում է մեր երկիրը վերածել գաղութի։ Ես կարդում ու ծիծաղում եմ դրա վրա։ Ռուսաստանը մեր կայուն գործընկերն է, նա այստեղ ռազմաբազա ունի։ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք այլ երկրների հետ։ Ռուսաստանը նման խնդիր չունի։ Մենք պետք է աշխատենք բոլորի հետ։ Մեր երկիրը պետք է ողջ տարածաշրջանում եւ աշխարհում օրինակ ծառայի։ Մենք ունենք այդ պոտենցիալը»,- ասել է Արա Աբրահամյանը։

Անդրադառնալով Պուտինի հետ իր անձնական հարաբերություններին՝ Արա Աբրահամյանը նշեց. «Նա հանձնարարություններ է տալիս, ես կատարում եմ։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Նա նախագահ է, ես՝ քաղաքացի։ Երբ Ռուսաստանում եմ գործում, ես ստանում եմ նրա «դաբռո»-ն, բայց երբ ես Ռուսաստանի սահմաններից դուրս եմ, ի՞նչ «դաբռո»։ Իմ «դաբռոն» տալիս է ժողովուրդը»։

NEWS.am