Բրիֆինգում նրան է, որ ցիտում են. բոստանները հաշվում ու երազները պատմում` Մայդան չեն տեսնում: Մայդանաբոստանային կուլտուրան մոռացվեց, երբ Աղվան Վարդանյանը հորիզոնում երևաց: Քառօրյայի գնահատականը դաշնակցականը տվել է` եզակի էր: Կառավարության ոչ մի օրինագծի հերթ չհասավ: Գազ էր, Նաիրիտ ու Մարտի 1: Աղվան Վարդանյանը ասել է ու ասում է` մարտի մեկի քաղաքական էջը փակել է պետք: Մալխասյանցի բառարանն էլ փակեցին, տեղը դրեցին: Աղվան Վարդանյանը մյուսը բացեց: Ձևակերպումներն է խմբագրում` չի կարելի անընդհատ ասել «բանը»:
Խորհրդարանի տեսախցիկաֆիկացիային պատգամավորները չեն ընտելացել, ավելի զգուշավոր են դարձել: Ով եկավ, սեղանի ձայնագրիչը զննեց, ուսումնասիրեց:
Հովհաննես Մարգարյանին լրագրողները երբեք այսքան չէին սպասել: Ի՞նչ էր տեղից ձայն տալիս, որ Ալեքսանդր Արզումանյանն «արայով» խոսեց, Բաբուխանյանն էլ ոջիլներով պատասխանեց: Այդ օրը Վարդան Օսկանյանն էլ էր գրանցված ելույթի համար: Ալեքսանդր Արզումանյանի մեղադրանքները նրան էլ բաժին հասան: Բայց հենց հերթը հասավ Օսկանյանին, ԲՀԿ պատգամավորն անհետացավ:
Գալուստ Սահակյանին Արամ Մանուկյանի խոսքն է վիրավորել: ՀԱԿ պատգամավորը ՀԱԿ առաջնորդին հարցաքննելու, դատելու մասին էր խոսում: Գագիկ Ջհանգիրյանը եկավ ինչ-որ մեկի ուղեկցությամբ: Ինչո՞ւ է Ջհանգիրյանը թիկնապահով շրջում` հարցի պատասխանն իրոնիայով հնչեց:
– Մեկը փորձագետս է, մյուսը` օգնականը, էն էլ գործավարուհին: Թե գործավարուհին թիկնազոր է:
Ասաց ու ակնհայտ գործավարուհու ուղեկցությամբ էլ հեռացավ:
Նյութի Աղբյուր