«Նույնասեռական գենի» առկայության գաղափարը 90-ականներին մեծ իրարանցում է առաջացրել: Վերջերս հրատարակվել է այդ գծի շարունակության մի նոր ուսումնասիրություն: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
1993 թվականին ամերիկացի գենետիկ Դին Հեյմերը հայտնաբերել է, որ այն ընտանիքներում, որտեղ մի քանի տղամարդ ոչ ավանդական կողմնորոշում է ունեցել, նրանց մոտ առկա է եղել միայն X քրոմոսոմը:
Ավելի ուշ անցկացրած ուսումնասիրությունները միասեռականության հետ են կապել ևս երեք գեն՝ այլ քրոմոսոմներում:
Օրինակ՝ նման գեն գոյություն ունի 8-րդ քրոմոսոմում, սակայն գիտնականներին անհանգստացրել է ո՛չ թե գեների գոյությունը, այլ՝ այն, թե ինչու են նրանք այդքան տարածված (5 -ից մինչև 11%):
Աղբյուր՝ www.tert.am