«Հարգելի թամաշա անողներ, հանգիստ գնացեք քնելու որևէ մեկի «պոռտը տեղը չեմ դնելու», ինչպես ինձ հորդորում եք ձեր փակ նամակներում, քանզի, եթե մարդու պոռտը ի ծնե տեղը չէ, այլևս որևէ մեկը, առավել ևս ես, դժվար թե օգնեմ նմանին: Իսկ սրտացավ մարդկանց, ևս մեկ անգամ շնորհակալություն: Շատ ցավում եմ բոլոր այն չակերտավոր գործընկերներիս ու լրատվամիջոցների համար, ովքեր առիթը բաց չթողեցին հերթական հոգեկան հիվանդի նեռվային նոպան «տիռաժավորելու» համար:

Ցավում եմ, որ մարդիկ չար-չար բաներ են գրում, կապ չունի, թե ում հասցեին: Մի գդալ սեր է պակասել մեզ, մի գդալ սեր: Սիրում եմ ձեզ բոլորիդ, անգամ ինձ առանց ճանաչելու ատողներիդ, քանզի ցավում եմ ձեզ համար: Ցավում եմ նաև ամեն պատեհ, անպատեհ առիթվ ինձ մեղավոր տեսնելու մոլուցքով տառապողների ու անունս մշտապես զուր շահարկողների համար: Ձեզ կխաբեք, ձեր կողքիններին կհավատացնեք, մյուսների առջև կարդարանաք, բայց դե, վերևից նայողին` Ամենակարողին, դժվար թե մոլորեցնեք. ամեն ինչ տեսնում է, և ամեն ինչ գիտի, բոլորիդ մասին:

Հ.Գ. Մի առիթով մի շատ «հայրենասեր» երգչուհու եմ ասել, նույնն այժմ եմ կրկնում. գնացեք մոմ վառեք, որ տեսակով այսպիսին եմ, թե չէ, որ այն ամենն, ինչ գիտենք ձեր մասին և այն բոլորն, ինչ ունենք ձեռքի տակ հրապարակեինք, հաստատ նվազագույնը բնակության վայրը կփոխեիք: Խղճում եմ ձեր երեխաներին, և հանուն նրանց ներողամիտ գտնվում. շարունակեք ապրել ձեր դիմակներով, և ձեռքներդ մեղվի փեթակը մի մտցրեք….»,- գրել է Անի Քոչարը:

NEWS.am STYLE