Դաշնակցական Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ մեզանում սովորություն կա ասել մի բան, անել մեկ այլ բան: Ըստ Աղվան Վարդանյանի՝ Մարտի 1-ի հետ կապված որևէ մեղադրանք դաշնակցությանը հասցեագրելը ճիշտ չէ. «Կան բաներ, որոնք երբեք չեն կարող Դաշնակցությանը կպնել»,- հայտարարել է նա:
Փաստը, որ և՛ Մարտի 1-ից առաջ, Մարտի 1-ից և՛հետո դաշնակցությունն եղել է կոալիցիայի կազմում, ընկեր Աղվանը «հստակ մեղադրանք» չի համարում, դա նրա՝ խոսքով «նախկին օպերա» է:

Հիմք ընդունելով ընկեր Աղվանի հռչակած «սկզբունքները» փորձենք հիշել, թե ինչ էր ասում դաշնակցությունը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին հայ-թուրքական պրոտոկոլների ընդունման ժամանակ: Ճիշտ է՝ պահանջում էր Նալբանդյանի հրաժարականը: Ահավասիկ՝ հատված ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի տարածած հայտարարության տեքստից. «Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային-պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը»: Որտե՞ղ է հիմա Էդվարդ Նալբանդյանը. բոլորը գիտեն՝ հանգիստ նստած է ԱԳՆ շենքի իր կաբինետում և հաճախակի  շրջագայությունենրի է  գնում ՝ ներկայացնելու Հայաստանի շահերը արտքին աշխարհում:

Իսկ ի՞նչ է ասում այսօր դաշնակցությունը: Շատ ճիշտ է՝ չի առարկում, որ իր լիդերներից մեկը՝ ընկեր Վահանը դեսպան աշխատի այդ նույն Էդվարդ Նալբանդյանի ղեկավարությամբ:  Դաշնակցականենրից ոչ ոք այլևս չի ուզում Էդվարդ Նալբանդյանի  «թշերը քաշքշել», հակառակը՝ նրանք պատրաստ են համբուրել ոչ միայն Նալբանդյանի, այլև մնացած ներկա և նախկին իշխանավորների թշերը: Հետո ի՞նչ, որ իրենք «ընդդիմություն» են և քիչ է մնում, Մարտի 1-ի հանրահավաքը իրենցով անեն: Ճիշտ է ասում ընկեր Աղվանը՝  կան բաներ, որոնք երբեք չեն կարող Դաշնակցությանը կպնել: Օրինակ քաղաքական պատասխանտվությունը. հարցնող լինի՝ եթե դուք չէիք կիսում կամ դեմ էիք Մարտի 1-ին կատարված հանցագործությանն ու այդ պահին իշխանության կայացրած քաղաքական որոշմանը, ինչո՞ւ Մարտի 1-ից անմիջապես հետո չհայտարարեցիք կոալիցիային հրաժեշտ տալու մասին: Այդ ինչպե՞ս է լինում, որ դուք և՛ ընդդիմություն եք և՛ դիվանագիտական պաշտոն եք ստանում: Եթե ընդդիմությանը պաշոտնենր տալը քաղաքական մշակույթ է, ապա ինչո՞ւ է այն միայն Ձեզ համար գործում:  Ցանկացած դաշնակցականի երազանքը, սկսած Աղվան Վարդանյանից պաշտոնն է՝ ինչքան բարձր էնքան լավ: Բայց ընկեր Աղվանի բախտը վայ թե, չբերի. նա նախարարի աթոռ հիմա միայն երազում կտեսնի՝ այն էլ  խորը քնի ժամանակ: ՀՀԿ-ն  և մյուսները  միամիտ չեն, որ դաշնակներին պաշտոն տան, հետո էլ կանգենեն ու լսեն, թե ոնց են հին ընկերները չքմեղանում ՝թե գիտեք, մենք Մարտի 1-ի հետ կապ չունենք: Պաշտոնների հետ որ կապ ունենք և ուզում եք ունենենալ, Մարտի 1-ի հետ ինչո՞ւ չեք ուզում կապ ունենանալ:

 

 

 

 


Աղբյուր՝ hayeli.am