Զուսպ և դասական ոճի հագուստի միջոցով էլ հնարավոր է գեղեցիկ և նորաձև կերպար ստեղծել՝ ընտրելով ճիշտ հագուստ և աքսեսուարներ:
Եթե Դուք նույնպես գրասենյակային աշխատանք ունեք, ապա ուշադիր եղեք, Мой продаж-ը Ձեզ է ներկայացնում բոլոր այն հնարները, որոնց միջոցով Դուք կկարողանաք եւ հավատարիմ մնալ գրասենյակային ոճին, եւ լինել նորաձեւ, չկորցնելով սեփական անհատականությունը:
Առաջինը, ինչի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, գունային գամման է: Ինչպես եւ բոլոր ժամանակներում գրասենյակային միջավայրում ընդունված է կրել ոչ շատ վառ, նեյտրալ երանգների հագուստ: Սակայն, դա ամենեւին չի նշանակում, որ այն պետք է լինի ձանձրալի եւ աննկատելի: Այս սահմանափակ գունային ընտրության մեջ նույնպես կարելի է ընտրել շատ նրբագեղ եւ հետաքրքիր երանգներ:
Ինչպես միշտ, գործնական միջավայրում իշխում է մոխրագույնը իր բոլոր երանգներով: Նույնքան տարածված է նաեւ շագանակագույնը, իսկ ավելի հստակ բեժի երանգները, կաթով սուրճի երանգը, կակաոյի, ինչպես նաեւ շոկոլադի երանգները:
Չմոռանանք նաեւ կապույտի երանգների մասին: Հայտնի են, որ դրանք ինտելեկտի, լրջության, զսպվածության գույներն են եւ նպաստում են կենտրոնանալուն:
Հաջորդ տարրը, որը կարեւոր է գրասենյակային կերպար ստեղծելու համար, ընտրած հագուստի ֆասոնն է: Այստեղ կարեւոր է դասական խիստ գրասենյակային կերպարը փոքր – ինչ ավելի կանացի դարձնելը: Օրինակի համար կարելի է ընտրել կոստյում, որը բաղկացած կլինի մի – փոքր լայնացող կիսաշրջազգեստից կամ գոտկատեղը ընգծող պիջակից: Մեկ այլ տարբերակ է խիստ կոստյումը նեղ կիսաշրջազգեստով, որը լրացված կլինի կարճ, բասկա ունեցող պիջակով: Ի տարբերություն դասական տարբերակներին, այն ունի ավելի կանացի տեսք եւ ընգծում է կնոջ կազմվածքը:
Կերպարը ավելի հետաքրքիր դարձնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սաֆարի եւ միլիթարի ոճի տարրեր, ինչպես օրինակ մետաղյա կոճակներ, ուսադիրներ եւ այլն: Կարելի է նաեւ կրել միատոն հասարակ ջինսեր, համադրելով դրանք դասական ոճի բլուզների հետ:
Այդքան էլ խորհուրդ չի տրվում կրել տաբատով կոստյումներ: Դրանք այժմ իրենց տեղը զիջել են կիսաշրջազգեստով կոստյումներին: Մենք բավական երկար ժամանակ ենք կրել տաբատներ եւ մի փոքր հոգնել ենք դրանցից: Այսօր, տաբատով կոստյումները համարվում են ոչ սեքսուալ, հատկապես մինիմալիստական, ունիսեքս ոճի տարբերակները:
Մեկ այլ հետաքրքիր տարբերակ կարող են հանդիսանալ զգեստները: Երկար ժամանակ դրանք գործնական ոճի նորաձեւության ետնամասում էին, ջիջելով տեղը կոստյումներին: Սակայն, այսօր դրանք դուրս են եկել առաջին պլան եւ բավականին տարածված են համարում: Միայն անհրաժեշտ է, որպեսզի դրանք շատ կարճ եւ վուլգար չլինեն: Շատ նորաձեւ են համարվում երկու գույնի կտորներից կարված տարբերակները, որոնք ընգծում են Ձեր անհատականությունը եւ կերպարին ավելի հետաքրքիր տեսք են տալիս:
Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա այժմ գրասենյակային ոճի մեջ թույլատրելի են դարձել նաեւ բարձրակրունկ կոշիկները, սակայն այստեղ եւս պետք է չմոռանալ զսպվածության մասին եւ չընտրել, օրինակի համար, քարերով կամ փայլերով տարբերակներ:
http://mysales.am/office-style/