Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազադանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև Հրազդանի բժշկական կենտրոնի անձնակազմը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմին Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սամվել Հովհաննեսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել էր մոտ 30 մետր և հավանաբար բոլորը վերադառնում էին կերուխումից, քանի որ ավտոմեքենայում հայտնաբերվել է կերուխումի անհրաժեշտ պարագաներ: Քիչ առաջ հրշեջ փրկարարները ավտոմեքենան մեծ դժվարությամբ ձորից դուրս բերեցին և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվելու է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

shamshyan.com