Ինչպես Եղեգնաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ պարզել է , որ ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կուրղինյան 17 շենքի բնակիչ 73-ամյա Սերյոժա Հարությունյանը իր վարած ՎԱԶ 21011 մակնիշի 67 ՕՏ 727 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին: Վթարի հետևանքով Ս. Հարությունյանը մահացած վիճակում տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ 65-ամյա Սվետլանա Բաբայանը և 10-ամյա Ալեքսանդր Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձոր մարզի քննչական բաժնի քննիչ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քիչ առաջ Եղեգնաձորի բժկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Բաբայանը հիվանդանոցում մահացավ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած Ս. Բաբայանն ու Ս. Հարությունյանը ամուսիններ էին, իսկ վիրավոր երեխան՝ նրանց թոռն է: Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելու ընթացքում պապի ինքնազգացողությունը վատացել է և չի կարողացել կառավարել ու արգելակել ավտոմեքենան, ինչից հետո էլ բախվել է ժայռաբեկորներին:
Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում, մեքենան բախվել է ժայռաբեկորներին, պապը՝ տեղում, տատը՝ հիվանդանոցում մահացել են, թոռն էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ…
Comments are closed.