Ինպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հ. Հովհաննիսյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով վթարի մասին տեղեկություններ էր հաղորդում ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին: Օպերատիվորեն ժամանել էին նաև Հրազդանի հիվանդանոցի բրիգադը, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական խումբը: Վերջիններս դադարեցրին ավտոմեքենայից արտահոսող գազը, քանի որ վթարի հետևանքով ուժեղ արտահոսք էր սկսվել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, չգիտես ինչու, 2 ժամից ավելի պահանջվեց, մինչև դեպքի վայր բարեհաճեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչը, ով պատճառաբանում էր, թե մահացածը զինվորական է, հետևաբար գործով պետք է զբաղվեն պաշտպանության նախարարության աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Հ. Հովհաննիսյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, կոչումով գնդապետ էր, ով, ի դեպ, ՊՆ-ում համարվում էր բանիմաց, զինվորի կողմից գնահատված և բանակի ակունքներում կանգնած անձնավորություն և խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ: Նրա եղբայրը, ով նույնպես արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել, ինբչպես և Հ. Հովհաննիսյանը, մահացել էր մի քանի տարի առաջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է տեղափոխվեն ՀՀ ՊՆ քննչական ծառայություն:

shamshyan.com

1

1

2

2

3

3