Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի բնակիչ, 28-ամյա Վահե Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 5 րդ վաշտի 1 դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սլավիկ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ստեփանավանի ոստիկանապետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար ոստիկանությանը մեծ աջակցություն ցույց տվեց Ստեփանավանի քաղաքապետ Միշա Ղարաքեշիշյանը, ով ժամանելով վթարի վայր՝ ապահովեց, որպեսզի վերամբարձ կռունկն ու բեռնատարը ավտոմեքենան տեղափոխեն ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ Սերգեյ Սերոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի դին ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ բախման ընթացքում վարորդը մեքենայից ընկել էր: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Գ . Վարդանյանը ծառայում էր Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, և չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվեն ՌԴ զինվորական դատախազություն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի shamshyan.com
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. BMW-ն գլխիվայր շրջվել է. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է…
Comments are closed.