Ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում երիտասարդ տղան ընկել է Հրազդան գետը և նրան հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ջրասուզակները, որոնողական աշխատանքներ կատարելով կնշված վայրից 15 կիլոմետր հեռավորության վրա, Կոտայքի մարզի Աթարբեկյան ՀԵԿ-ի ճնշման կայանի ջրատար կայանի մոտ հայտնաբերում են Գեղամավան գյուղի բնակիչ Մհեր Խաչատրյանի ջրահեղձված դին:
Քիչ առաջ Սևանի ջրասուզակները դին դուրս բերեցին, և հիմա նշված վայրում աշխատում են ոստիկանության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչությունների օպերատիվ քննչական խմբերը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Խաչատրյանը 17 տարեկան էր:
Նյութի աղբյուր