Տեխասի համալասարանի առողջության հետազոտության կենտրոնի գիտնականների խումբը երեք տարի շարունակ հետազոտել է 4000 տզմարդու, ովքեր կանոնավոր կերպով խմել են կոֆեին պարունակող ըմպելիքներ՝ սուրճ, թեյ, գազավորված և մարզական խմիչք։
Ամերիկյան PLOS ONE առողջապահական ամսագիրը, հենվելով այդ հետազոտությունների արդյունքների վրա, հրապարակել է «Կոֆեինի օգտագործման ազդեցությունը էրեկտիլ դիսֆունկցիայի վրա» հոդվածը։
Մասնագետների տվյալներով, այն տղամարդիկ, ովքեր օրական օգտագործում են 85-170 մլ կոֆեին (2 բաժակ սուրճ), 42% պակաս են ունենում էրեկտիլ դիսֆունկցիա նրանց համեմատ, ովքեր օրական ընդունում են 0-7 մլ կոֆեին։ Օրական 171-303 մլ կոֆեինի օգտագործումը (այսինքն՝ 3 բաժակ) հավանականությունն իջեցնում է մինչև 39%։
Ինչպես պարզաբանվում է հոդվածում, կոֆեինն ունենում է մի շարք դեղաբանական ազդեցություններ, որոնք հանգեցնում են առնանդամի երակներում արյան շրջանառության լավացմանը և հարթ մկանների թուլացմանը, ավելացնելով արյան հոսքը դեպի սեռական օրգանի հատվածներ։
Հետազոտության ղեկավար Դեվիդ Ս․ Լոպեսը նշել է, որ դա վերաբերում է նաև ավելորդ քաշով և հիպետրանիայով տառապող տղամարդկանց, սակայն չի տարածվում շաքարախտ ունեցողների վրա։
Նախկինում հետազոտություններն արդեն հանգեցրել էին այն եզրակացության, որ կոֆեինն ունակ է մեծացնելու կանանց սեռական ցանակությունները։ 2006 թվականին փորձարկումեր անելով էգ առնետների վրա բացահայտել էին, որ կոֆեինը խթանում է ուղեղի այն հատվածների գործունեությունը, որորնք պատասխանատու են սեռական գրգռվածության համար։ Սակայն տվյալ ազդեցությունն արձանագրվում է այն կանանց մոտ, ովքեր սուրճ խմում են ոչ մշտապես։