Իսկ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն էլ բազմիցս հորդորել է, որ իրենց օրենքի առաջ չհամարձակվեն վեր դասել և ցանկացած նման ձևի երթևեկություն, անկախ վարորդի ու մեքենայատիրոջ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, հանդիպելու են ոստիկանության արժանի պատասխանին: Երեկ՝ մայիսի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես են Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին 5-ից 8 միլիոն դրամ արժողության «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգների» վարորդները, իրենց զգալով՝ ինչպես «ձուկը ջրում», երթևեկում առանց ամրագոտու՝ իրար ուղեկցելով: Առջևից ընթանում էր 8 միլիոն դրամ արժողության «թանկարժեք» տղան՝ Nissan մակնիշի 88 QQ 888 համարանիշի ավտոմեքենայով, նրան հետևում էր Mitsubishi Pajero մակնիշի 88 ԼP 888 համարանիշի ավտոմեքենան, իսկ նրա հետևից էլ ընթանում էր Toyota մակնիշը 88 ՕC 888 համարանիշի ավտոմեքնան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ը հաշվառված է Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 23-ամյա Տարոն Թամրազյանի, Mitsubishi Pajero-ն՝ Նոր Արեշ 2-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Հայկ Դանիելյանի, իսկ Toyota-ն՝ Երևան քաղաքի Միրաքյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արմեն Սարգսյանի անվամբ: Կարծում ենք՝ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և «ոսկե» համարնիշներով «ոսկյա» օրինախախտ երիտասարդ վարորդները իրենց կատարած օրինախախտ,ման համար մի «չնչին» գումարով վարչական պատասխանատվության կենթարկվեն և շարքային քաղաքացին չի ասի, թե «գային մենակ մեզ է տուգանում»:
«Ոսկե» համարանիշներով օրինախախտ «ոսկե» երիտասարդներն արդյոք կխոնարհվե՞ն ճանապարհային ոստիկանի «ոսկե» փայտիկի առաջ…
Comments are closed.