«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան մարտի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երեւանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Ջուլիետա Դ.-ին եւ 1997 թ. ծնված Մարգարիտա Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:
Լուրեր Հայաստանից – NEWS.am