Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel Vectra-ի վարորդ Մ. Գրիգորյանն ու Hundai Sonata մակնիշի ուղեւոր Երեւանի բնակիչ 48-ամյա Հրաչյա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Hundai Sonata-ի վարորդ Ս. Սահակյանն աշխատում է «Եվրոպա» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Հ. Հակոբյանը՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնում, ով որպես անվտանգության աշխատակից կցված է հայտնի գործարար «Շինանյութի Սերգեյին»:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վթարի մեղավորը եղել է Opel մակնիշի 83 MO 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել մեկ այլ ավտոմեքենայի, ինչից հետո էլ տեղի էր ունեցել շղթայական ավտովթարը:
shamshyan.com

1

2