Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17-00-ի սահմաններում Արագածի փողոցում բախվել են Mercedes մակնիշի 26 ՍՍ 611 համարանշի և Mercedes G 500 մակնիշի 10 ՍT 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասնվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մենքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Օպերատիվորեն է գործել նաև 1-03 շտապօգնության ծառայությունը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

shamshyan.com