Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.53-ին, մարվել՝ ժամը 04.06-ին:

Այրվել են «Օպել» մակնիշի 33 PS 907 համարանիշի (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենայի բեռնախցիկը եւ սրահը, «Նիսան» մակնիշի 34 ZS 484 համարանիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան ամբողջությամբ եւ ջերմահարվել է «Մերսեդես» մակնիշի 34 SP 182 համարանիշի (վարորդ՝ Ն. Խ.) ավտոմեքենայի սկզբնամասը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

news.am