Այսօր` հունվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահամաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes ML մակնիշի 99 FM 996 համարանիշի, ИЖ մակնիշի (Բուդկա Մոսկվիչ) 688 ԼԼ 62 համարանիշի, Toyota Camry մակնիշի T 505 YP 42 համարանիշի, Ford Transit մակնիշի 34 DN 605 համարանիշի և Subaru Impreza մակնիշի 34 DC 336 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Մի քանի վիրավորների ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները, հիմնականում` երիտասարդ տղաներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել ճանապարհի մերկասառույցը, իսկ վթարի հարևանությամբ ապրող բնակիչները ասում էին. «Ժամանակին նշված ճանապարհահատվածում արագությունը տրված էր 60կմ/ժ, սակայան, չգիտես ինչու, որոշվեց սարքել 90 կմ/ժ, ինչի պատճառով էլ հաճախակի են վթարներ լինում, էլ չենք ասում, որ արագաչափ սարք էին տեղադրել, էդ ել հանին` տարան»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Ford Transit, Mercedes ML, ИЖ, Toyota Camry, Subaru Impreza ավտոմեքենաները. կա 7 վիրավոր. ականատեսները նշում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը…
Comments are closed.