Եգիպտոսի դատարանը չորս տղամարդկանց ազատազրկել է «նույնասեռականության պրակտիկայի համար»:
Դատախազությունը տղամարդկանց մեղավոր է ճանաչել «դեւիանտ երեկույթներ» կազմակերպելու մեջ, որոնց ընթացքում ԼԳԲՏ ներկայացուցիչները հագել են կանացի հագուստներ: Նրանցից երեքը դատապարտվել են ութ տարի, մեկը՝ երեք տարի ազատազրկման, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Նշվում է, որ Եգիպտոսի իշխանությունները արդեն առաջին անգամը չէ, որ կիրառում են «Կարգազանցության մասին» օրենքը՝ նույնասեռականներին պատասխանատվության ենթարկելու:
Աղբյուր՝ news.am