Որոշման համաձայն, հանցագործություն է համարվում «սեռական ակնարկ պարունակող ցանկացած արտահայտություն, նշան կամ այդ բնույթի գործողություն»: Եթե հետապնդումը պայմանավորված չէ որոշակի «ծանրացուցիչ հանգամանքով», ապա այդպիսի հանցագործությունը այժմ կպատժվի առնվազն 6 ամսվա բանտարկությամբ: Բացի այդ, օրենքը նախատեսում է բռնության գործադրմամբ ոտնձգությունների համար երկու տարվա ազատազրկում, հաղորդում է MIGnews.ru:
Համաձայն կանանց հարցերով զբաղվող եգիպտական կենտրոնի կողմից 2008թ. անցկացրած հետազոտության, եգիպտացի կանանց 83%-ը եւ օտարերկրյա կանանց 98%-ը հաղորդել են նմանատիպ միջադեպերի մասին: Հարցվածների մոտ կեսը հայտարարել են, որ հետապնդումների են ենթարկվել ամենօրյա հիմունքներով: