:Երկիրը և պետական համակարգը բռնազավթած իշխանության կողքին մենք այս պահին առայժմ ունենք այդ նույն իշխանության կողմից միտումնավոր դեգրադացված և իրական մարդկային, քաղաքացիական արժեքներից հեռացած ժողովրդական մի մեծ զանգված: Մենք այսօր պետք է գիտակցենք, որ եթե ուզում ենք մեր երկրում իշխանափոխության իրական ելքի հասնել, որպես թիրախ պետք է ընտրենք հենց հասարակությանը և ժողովրդի այդ կիսաապատիկ վիճակում գտնվող զանգվածը: Քայլեք մեր փողոցներով, նայեք մարդկանց դեմքերին, տարբեր իրավիճակներում նրանց դրսևորած քայլերին.միթե՞ սա հեղափոխության պատրաստ ժողովուրդ է: Պատասխանը ինձ համար հստակ է՝ՈՉ…ուստի հարկավոր է համընդհանուր ուժերով լուրջ աշխատանք տանել այդ մարդկանց գոնե մոտեցնելու համար քաղաքացիական հասարակության չափանիշներին: Ի տարբերություն ՈՒկրաինայի մենք ունենք մեր գլխից կախված Ղարաբաղյան հիմնախնդիր, ինչը էլ ավելի է թուլացնում գործելու մեր հնարավորությունները, ուստի հարկավոր է կշռադատել և կրկնում եմ օբյեկտիվ գնահատել մեր երկրի իրավիճակը: Բոլոր նրանք, ովքեր իսկապես ուզում են մեր երկրում հասնել արմատական փոփոխությունների, հենց այսօրվանից սկսեք աշխատել հենց ժողովրդի հետ: Պատրաստեք նրանց այն ամենին, ինչը պատրաստվում եք մատուցել: Հակառակ դեպքում պարտությունը անխուսափելի է: Եկեք մեր հնարավորությունների ողջ ռեսուրսներն օգտագործենք ժողովրդին քաղաքացի դարձնելու համար: սա է մեր գլխավոր և առաջնահերթ խնդիրը:
http://varkanish.am/news/5283