Եվրոպական Միությունը ՀՆԱ-ի մեջ հաշվել է մարմնավաճառությունն ու թմրմիջոցների աշրջանառությունը, քանի որ Միության երկրներից շատերում գործունեության այդ տեսակներն օրինականացված են։

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru- ն, Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի մեջ դա կարող էր ավելացնել տարեկան մոտ 10 մլրդ ֆունտ ստերլինգ։ Դրանից 3 մլրդը՝ մարմնավաճառությունը, իսկ 7 մլրդ ֆունտ ստերլինգը՝ թմրամիջոցների առևտուրը։

ԵՄ-ն պարտադիր հավաքում է բոլոր տվյալները՝ տարբեր երկրների տնտեսական ցուցանիշները համեմատելու համար, քանի որ մի շարք երկրներում այս կամ այն չափով օրինականացված են մարմնավաճառությունն ու թմրանյութերի առևտուրը։

Բրյուսելը պատճառաբանում է, որ ԵՄ անդամ երկրներին այս տվյալներն անհրաժեշտ են բյուջետային հատկացումների համար։

 


Աղբյուր՝ www.tert.am