Երեխայիս ծնունդից հետո կնոջս մոտ ցանկությունը սեքսի հանդեպ նվազել է: Ոնց  կարող ենք վերականգնել?

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Ըստ էության սեռական ցանկության նվազումը հետծննդյան շրջանում հաճախ հանդիպող երևույթ է, կնոջ մոտ մայրանալու դոմինանտը գերիշխում է սեռական դոմինանտի նկատմամբ, սակայն որոշակի ժամանակ հետո դա կարող է վերականգնվել: Չպետք է հիվանդագին վերաբերվել այս պրոցեսին, այլ ստեղծելով ներդաշնակ և փոխըմբռնող հարաբերություններ ,կարող եք հաղթահարել այդ դժվարությունը: