Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Samand-ի վարորդը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողներ Արթուր Դանիելյանն ու Արման Գրիգորյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Կարճ ժամանկում վթարի վայր է ժամանել Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է տաքսին, ով ստեղծելով վթարային իրավիճակ բախվել է Lexus-ին:

…

…

…