1. Տիգրան Մեծ պողոտայում նախկին հետիոտնային անցման մոտից (հետիոտնային անցումը փոխարինվել է վերգետնյա անցումով) երթեւեկության մասնակիցների համար նախատեսված լուսացույցերը մոտեցվելու են Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների եւ Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկին՝ թույլ տալով տրանսպորտային միջոցներին երթեւեկել ուղիղ՝ դեպի Հանրապետության հրապարակ եւ աջ՝ դեպի Ե. Քոչարի փողոց:

2. Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների եւ Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում, Տիգրան Մեծ պողոտայով դեպի երկաթգծի կայարան տանող ճանապարհահատվածի երեք երթեւեկելի գոտիների փոխարեն գործելու է չորս երթեւեկելի գոտի:

3. Տիգրան Մեծ պողոտայով դեպի երկաթգծի կայարան տանող ճանապարհահատվածի լուսացույցերը մնալու են նույն տեղում հետիոտնի համար: Նույն ուղղությամբ նոր ձեւավորվող խաչմերուկում ավելացվելու է եւս մեկ լուսացույց:

4. Նոր ձեւավորվող խաչմերուկում երթեւեկությունը կազմակերպվելու է հետեւյալ ձեւով.

ա) երթեւեկությունը թույլատրող լուսացույցի կանաչ լույսի առկայության դեպքում 3-րդ եւ 4րդ շարքերից երթեւեկությունը թույլատրվելու է ձախ՝ դեպի Երվանդ Քոչար եւ Մովսես Խորենացի փողոցներ, իսկ 1-ին եւ 2-րդ երթեւեկելի գոտիներից՝ միայն ուղիղ, ընդ որում, լուսացույցն 1-ին երթեւեկելի գոտու համար միշտ բաց է,

բ) Ագաթանգեղոս փողոցի կողմից Մ. Խորենացու փողոցով երթեւեկող տրանսպորտային միջոցներն երթեւեկելու են միայն աջ՝ դեպի երկաթգծի կայարան, իսկ Նար Դոս փողոցի կողմից Մ. Խորենացու փողոցով երթեւեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկից երթեւեկելու են միայն աջ:

 

news.am