Այսօր՝ ապրիլի 15-ին Երեւանում աշակերտը ինքնասպանություն է գործել: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ համայնքում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 1-ին փողոցի 1-ին փակուղու բնակիչ, 15 ամյա Հայկուշին տան անդամները հայտնաբերել են լոգարանում կախված վիճակում:

Դեռահասի ինքնասպանության պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան: Միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

news.am