Ժամը 12:30-ի սահմաններում Նորագավիթի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Գևորգ Աբգարյանի վարած Ваз 2107 մակնիշի 34 MZ 291 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 54-ամյա Նիկոլ Մակարյանի վարած Վազ 2106 մակնիշի 03 SU 595 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: