Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 32 էլեկտրասյան դիմաց, Երեւանի բնակիչ, 35-ամյա Գառնիկ Ամարյանը, իր վարած Kia մակնիշի 320 ԼԼ 60 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մխիթարյանին պատկանող այդ պահին նշված հատվածում կայանված «Կամազ 5511» մակնիշի 34 NQ 732 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Kia-ի վարորդ Գ. Ամարյանն ու նրա ուղեւորներ՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ, 40-ամյա Ալինա Բաբայանը, 54-ամյա Ռիմա Ավետիսյանը, 25-ամյա Գեւորգ Խանամիրյանը եւ 57-ամյա Սուսաննա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներից 4-ին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ 1-ին՝ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել Երեւանի 1-03 շտապօգնության բրիգադները: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաեւ ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Kia մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության հաշվեկշռում եւ վարորդ Գ. Մխիթարյանը աշխատում է նշված նախարարությունում:
Երեւանում Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցը նախարարության ավտոմեքենայով բախվել է կայանված «Կամազ»-ին. կան վիրավորներ…
Comments are closed.