Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել հիվանդանոցի աղբյուրներից:
Կեսօրին մոտ հիվանդանոց այցելած երկու երիտասարդ (20-21 տարեկան), բակում վիճաբանել են Կարեն Մուրադյանի հետ, ինչի ընթացքում հարվածել են նրա դեմքին, ապա նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է բժշկի դեմքին: Կրակոցներից հետո երկուսն էլ, որոնք եղբայրներ են եղել, դիմել են փախուստի: Հիվանդանոցի աշխատակիցները չեն հասցրել տեսնել կրակող տղաներին:
Նշենք, որ Կարեն Մուրադյանը քիթ կոկորդի բժիշկ է: Վերջինիս առողջական վիճակի մասին NEWS.am-ը փորձել է տեղեկություններ ստանալ հիվանդանոցից, սակայն հերթապահող բուժքույրերից մեկը հայտնել է, որ բժիշկը դեմքին այրվածքներ է ստացել եւ այս պահին իրենց մոտ չի գտնվում: Մեր զրուցակիցը այլ տեղեկություններ չկարողացավ հայտնել` պատճառաբանելով, որ ոչ կենտրոնի ղեկավարն է տեղում. ոչ էլ երեկվա ականատեսներից, որպեսզի մանրամասներ հայտնեն:
Վիճաբանության պատճառների մասին NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ չեն հայտնել նաեւ ոստիկանությունից: Այնտեղ հաստատել են տեղի ունեցածը, իսկ ատրճանակի կապակցությամբ նշել, որ այն, ամենայն հավանականությամբ, գազային է եղել:
Երիտասարդները դիմել են փախուստի, կատարվում է հետաքննություն: Նրանց դեռ չեն հայտնաբերել: NEWS.am-ի հաջողվեց ճշտել, որ նրանց միջեւ վիճաբանությունը ավտոկայանատեղիի պատճառով է եղել: