Մեծ Բրիտանիայում աղջիկն ուսումնասիրել է ընկերոջ հին հեռախոսը ու պատահաբար գտել տեսանյութ, թե ինչպես է իր սիրելին շուն բռնաբարում:

19-ամյա Ուեյն Բրիսոնի զոհ է դարձել Ստաֆֆորդշիրյան բուլտերիերը, հաղորդում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով The Huffington Post-ը:

Աղջիկը դիմել է ոստիկանություն ու ցույց տվել տեսագրությունը: Տղային ձերբակալել են: Ցուցմունքներ տալիս նա չի կարողացել բացատրել, թե ինչու է  նման քայլի գնացել:

Հարուցվել է քրեական գործէ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Նրան սպառնում է երկու տարի ազատազրկում:


Աղբյուր՝ news.am