Հարգելի բժիշկ. ես 18 տարեկան եմ, և կարծես թե ինձ մոտ առկա է Ֆիմոզ: Ինքս սովորում եմ ԵՊԲՀ-ում, և քիչ թե շատ հասկանում եմ թե ինչ է դա: Արդյոք? անհրաժեշտ է կատարել վիրահատություն, և կա? դրա ոչ վիրահատական լուծում

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

 

Фիմոզը   դա առնանդամի գլխիկի ոչ լիարժեք բացումն է, որը լինում է բնածին և ձեռքբերովի: Ֆիմոզը երիտասարդների մոտ հաճախակի հանդիպող խնդիր է: Եթե ամենօրյա սեռական հիգիենայի կիրառմամբ չի վերանում, հնարավոր է զարգանա բորբոքային պրոցեսներ և կպումներ: Ուստի վերոնշյալ բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի: