Հարց.
Ես չեմ ցանկանում հղիանալ, ես պաշտպանվում եմ հետևյալ կերպ…
Դաշտանային ցիկլի օրվանից հաշվում եմ 15 օր, լինում է սեռական ակտ, հետո 6 օր դաթար և նորից սեռական ակտ… Արդյո՞ք դա ճիշտ մեթոդ է
Պատասխան.
Երբ կատարվում է Օվուլյացիան – ձվազատումը, դա հենց այն ժամանակահատվածն է երբ հղիանալու հավանականությունը ավելի մեծ է , կոնկրետ օրն իհարկե հարաբերական է, ինդիվիդուալ, կախված է մի շարք ֆակտորներից, և ցանկալի է ստույք օրը ֆիկսել ուլտրաձայնային հետազոտության միջոցով մոտավորապես դա դաշտանային ցիկլի մեջտեղի օրերն են, օրինակ եթե ցիկլը 28օր է ապա 13 -14 րդ օրերը եթե 30, ապա 15 … սակայն դա պարտադիր չէ . Վերը նշվածը հաշվի առնելով պարզ է, որ դուք հենց այն մոտավոր օվուլյացիայի օրն եք հարաբերություն ունենում: Նաև ի նկատի է պետք է ունենալ այն փաստը, որ թե սպերմատոզոիդը թե ձվաբջիջը բավականին երկար ակտիվ են լինում և ունակ բեղմնավորման:
Հարցին պատասխանեց
Տաթևիկ Ղորուխչյան
գինեկոլոգ, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ