ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ժամանակ»-ի հետ հեռախոսազրույցում պնդել է, որ չի պատրաստվում Իրաքում ՀՀ դեսպան դառնալ՝ ի պատասխան շրջանառվող լուրերի, թե դեսպան է նշանակվելու այդ երկրում. «Ես դեսպան չեմ գնում, տենց էլ գրեք»:

Թերթի հարցին՝ նման առաջարկ արվե՞լ է իրեն, Ալեքսանյանը հայտարարել է. «Չէ, չէ, չէ, ոչ մի առաջարկ ոչ եղելա ոչ էլ էդ ձև տրամադրություն կա»:

«Ժամանակ»-ի թղթակցի այն հարցին՝ իսկ չէ՞ր ուզի լինել Իրաքի դեսպան, քանի որ Իրաքի հետ գործարար կապեր ունի, պատգամավորը պնդել է. «Ես սաղ աշխարհի, սաղ երկրների հետ մոտիկ եմ, բայց էդ ձև բան չկա»:

Թերթի թղթակիցը հետաքրքրվել է նաև, թե հնարավո՞ր է ավելի լավ պաշտոն են առաջարկել իրեն:

«Ես ասում եմ՝ չկա էտ ձև բան, վսյո, էլ ինձ հարցեր մի տուր»,-հայտարարել է Ալեքսանյանը:


Աղբյուր՝ www.panorama.am